Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ.

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 14 և մահվան 2 նոր դեպք

838
Երեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2021 թ., 11:12
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 14 և մահվան 2 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Դեկտեմբերի 20-ին կատարվել է 261 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 14 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 84 վարակակիր: Բժիշկները 19 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 41-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 2 մահ՝ 62-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սրտի ռիթմի խանագարումներ, սուր շնչական անբավարարություն:

81-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, թոքերի 80% ախտահարում, սուր շնչական անբավարարություն:

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 30640 քաղաքացու հետազոտություն, որից 4683-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: