Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի. ԱՆ
![]() ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չի լինի
▪️ բնակության վայրում (տանը, բնակարանում), ▪️ Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ՝ լրագրողների և սպասարկող անձնակազմի), ▪️ անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս), ▪️ հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների, ▪️ լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների, ▪️ ծխելու, խմելու և սնվելու ժամանակ, ▪️ առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի, ▪️ հեռուստահաղորդավարների՝ հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս, ▪️ հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց, ▪️ կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց, ▪️ դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց»: |

50-ամյա տղամարդու որովայնից հեռացրել են ավելի քան 60 կգ քաշով ուռուցք (լուսանկար)
182Երեկ, 22:52
«Ներդրվել են վերջին սերնդի պատվաստանյութեր». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
107Երեկ, 12:36
«Ու այսպիսի տվյալների վրա պետք է կառուցվի՞ ապահովագրությունը»․ Անուշ Պողոսյան
13513.01.2026, 16:18
Նյու Յորքում 15,000 բուժքույր գործադուլ է հայտարարել (տեսանյութ)
60912.01.2026, 23:38
«Ինչո՞ւ հայկական արտադրության դեղը որակյալ չէ»․ Ոսկան Սարգսյան
12412.01.2026, 16:12
«ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները»․ ՀՎԿԱԿ
14412.01.2026, 12:12
