ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ‹‹Հանրակրթության մասին›› օրենքի փոփոխության նախագիծը
![]() Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է ՀՀ կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ նախագծով սկզբունքային փոփոխություններ են առաջարկվում մի քանի ուղղությամբ, որոնցից առաջինը հանրակրթության բովանդակությանն է վերաբերում: ‹‹Նպատակ է դրված խթանելու քննական մտածողությունը, նորարարությունը, վերլուծական ու ստեղծագործական հմտությունները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով քաղաքացիական, ֆինանսական և ձեռնարկատիրական կրթությանը: Նախատեսվում է վերանայել գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա առարկաների և օտար լեզուների բովանդակությունն ու դասավանդման մոտեցումները: Խնդիր է դրված դպրոցում ուսուցանվող գիտելիքը համադրելու հմտություններով, արժեքներով և դիրքորոշումներով՝ նոր բովանդակություն հաղորդելով 12-ամյա կրթությանը››,- նշել է Ժ․ Անդրեասյանը՝ ավելացնելով, որ այդ նպատակով արդեն ընդունվել է հանրակրթության նոր չափորոշիչը, վերանայվել են առարկայական չափորոշիչները, ուսումնական պլաններն ու ծրագրերը: Ըստ զեկուցողի՝ փոփոխությունները թույլ կտան բարձրացնել մանկավարժական ինքնավարությունը, խրախուսել ուսուցիչների՝ անհատական ուսումնական պլաններով աշխատելու նախաձեռնությունները: Նորարություններ են նախատեսվում համընդհանուր ներառական կրթության ներդրման առումով․ փոխվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի սահմանումը, դպրոցների ֆինանսավորման մոդելը։ Անդրադառնալով հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման առաջարկվող փոփոխություններին՝ փոխնախարարը նշել է, որ նախատեսվում է տնօրենի գործառույթներից տարանջատել վարչատնտեսական հատվածը՝ նրան վերապահելով կրթության որակի և բովանդակության պատասխանատվությունը։ Վարչատնտեսական ղեկավարումը կիրականացվի կենտրոնացված կարգով, իսկ տնօրենին կվերապահվի միայն կրթության որակի ապահովման խնդիրը: Նախագծով առաջարկվում է նաև ուսուցիչների մասնագիտական զարգացման համակարգի փոփոխությունատեստավորման միջոցով: «Այս տարի փորձարկվել է կամավոր ատեստավորման գործընթացը, և առաջարկվող փոփոխությունները հնարավորություն կտան ընդլայնելու ատեստավորման գործիքները»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել ԱԺ հաջորդ հերթական նիստերի ընթացքում, քանի որ Կառավարությունը մտադիր է վերանայել ուսուցիչների աշխատավարձերի դրույքաչափերը՝ նախագծում կատարելով համապատասխան լրամշակում: Առաջարկն ընդունվել է: Նախագծի վերաբերյալ կկազմակերպվեն նաև խորհրդարանական լսումներ՝ հաշվի առնելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների առաջարկը։ Ընդդիմադիր պատգամավորների գնահատմամբ՝ օրենքն իսկապես կենսունակ կլինի այնբոլոր շահառուների հետ քննարկելու պարագայում:ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալը պատրաստակամություն են հայտնել շահագրգիռ անձանց հետ շարունակելուքննարկումը և, ըստ անհրաժեշտության, լրամշակելու նախագիծը։ |

OpenAI-ն թողարկել է ChatGPT դեռահասների համար
51619.08.2026, 22:10
Երևանի դպրոցները 5 շաբաթ կաշխատեն վեցօրյա ռեժիմով
17518.08.2026, 18:36
«Սահմանապահ գյուղ, սահմանապահ դպրոց... Երեխաները սահմանապահ չեն». Թագուհի Ղազարյան
13817.08.2026, 18:42
«Մինչև ԽՍՀՄ-ը գյուղերը հազարամյակներ դպրոց չեն ունեցել և չեն փակվել». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16017.08.2026, 18:30
«Հայաստանում մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ». Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
16117.08.2026, 18:24
«Այլևս գոյություն չունի ամենագեղեցիկ ու լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
15817.08.2026, 17:12
