Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ.

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք

930
Չորեքշաբթի, 15 դեկտեմբերի, 2021 թ., 11:30
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Դեկտեմբերի 14-ին կատարվել է 592 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 93 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 56-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 28711 քաղաքացու հետազոտություն, որից 4576-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: