Կայացել է Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
![]() Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, ինչպես նաև նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված հայտարարությունների լիարժեք կյանքի կոչումը, մասնավորապես, ընդգծելով հումանիտար խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտությունը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կումունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին: ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը։ Ըստ այդմ՝ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն։ Կարևորվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացման, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
