«Ո՞վ է պատժվում Գյումրիում չաշխատող բանկոմատների համար». Լևոն Բարսեղյան
3630
Երկուշաբթի, 13 դեկտեմբերի, 2021 թ., 14:48
![]() «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Մի բան էլ հարցնեմ. բանկոմատները, որ Գյումրիում չեն աշխատում (չգիտեմ՝ է՞լ որտեղ չեն աշխատում), ո՞վ է պատժվում դրա համար, ինչքա՞ն է պատժվում, ո՞ր պատի տակ է պատժվում, Կենտրոնական բանկը, որ խաբար չի եղել, թե ոնց են 2004-2013թթ. 10 մլրդ դրամ ապօրինի դուրս հանել երկրից, տեղյա՞կ է, որ արդեն քանիերորդ անգամ բանկոմատները փող դուրս չեն տալիս: Թե՞ դրանից էլ տեղյակ չէ: Խնդրում եմ չպատմել, որ դա տեխնիկական խափանում է, ես, հանգամանորեն փաթթած ունեմ, թե ինչ խափանում է, ես պատժի մասին եմ հարցնում: Կա՞ մեկը, որ պատասխանատու է էս այլանդակության պատժի և պատասխանատվության համար: Ինչ անենք փողերը հանենք, տներում պահե՞նք, հին ու լավ միտք է, այնուամենայնիվ»: Աղբյուրը` Լևոն Բարսեղյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
