Գորիս-Կապան ճանապարհին մաքսատուրքերի գանձման արդյունքում Ադրբեջանի պետբյուջե է փոխանցվել մոտ 1,18 մլն դոլար
![]() Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող հատվածում մաքսատուրքերի գանձման արդյունքում այդ երկրի պետբյուջե է փոխանցվել շուրջ 2 միլիոն մանաթ կամ մոտ 1,18 միլիոն դոլար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեի նախագահ Սաֆար Մեհթիևը։ Հիշեցնենք, որ այդ մաքսակետը ստեղծվել է մոտ 2 ամիս առաջ: «Օտարերկրյա ավտոմոբիլները և քաղաքացիները գրանցում են անցնում և մաքսատուրքեր վճարելով՝ Ադրբեջան մուտք գործում ճիշտ նույն ձևով, ինչպես Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը հատելիս մյուս հսկիչ-սահմանային անցակետերում», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Մեհթիևը: Գորիս-Կապան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի Իրանից Հայաստան բեռների տեղափոխման համար։ Ադրբեջանը, սահմանային անցակետ տեղադրելով մայրուղու մի փոքր հատվածում, փաստացի ստանում է ողջ ճանապարհի վերահսկողությունը։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
