Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

ՔԿ ճանապարհային հանցագործությունների քննության բաժնում հայտնաբերվել է դի

1440
Կիրակի, 12 դեկտեմբերի, 2021 թ., 15:36
ՔԿ ճանապարհային հանցագործությունների քննության բաժնում հայտնաբերվել է դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից հսկվող վայրում տղամարդու դի կա:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետը, ոստիկաններ, քննիչներ:
Իրավապահները նշված սենյակում հայտնաբերել են 40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ: