Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ.

Կորոնավիրուսով վարակման 290 և մահվան 21 նոր դեպք

908
Շաբաթ, 11 դեկտեմբերի, 2021 թ., 11:06
Կորոնավիրուսով վարակման 290 և մահվան 21 նոր դեպք

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է. «Հայաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 290 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342 405:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7788 է:

Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Դեկտեմբերի 11-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1474 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 23 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9260-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 610 է, ընդհանուր առողջացածներինը՝ 324 834, փաստացի բուժվողներինը՝ 8309: Մեկ օրում արվել է 6700 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2440627 թեստավորում»: