Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 17 հունվարի, 2026 թ.

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 59 և մահվան 2 նոր դեպք

1330
Ուրբաթ, 10 դեկտեմբերի, 2021 թ., 12:30
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 59 և մահվան 2 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Դեկտեմբերի 9-ին կատարվել է 481 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 89 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 49-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 27 107 քաղաքացու հետազոտություն, որից 4440-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է 2 մահվան դեպք: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: