Էլեկտրոմոբիլների համար ԱԱՀ արտոնությունը կերկարաձգվի մինչև 2024թ․
![]() ԱԺ-ն կողմ քվեարկեց Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որով նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետները։ Նախագիծն ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը: «Նախատեսվում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգել բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների՝ մասնավորապես մեծ, միջին փոքր ավտոբուսների, մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլետների և մոպեդների ներմուծման և օտարման համար գործող արտոնության ժամկետները»,-նշեց նա: «Հարկային օրենսգրքով սահմանված արտոնությանը զուգահեռ ներկայում ԵԱՏՀ-ի որոշմամբ՝ մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը էլեկտրական շարժիչով աշխատող մարդատար տրանսպորտային մեքենաների համար զրոյացվել են ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը»,- ընդգծեց փոխնախարարը: «Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը հավելեց, որ նախագիծը մշակվել է դեռևս նախկին կառավարության օրոք: «Կարծում եմ, որ օրինագիծը աշխատելու է և կունենա էֆեկտիվ բնույթ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն։ |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
