Փաշինյանը քաղաքական ուժերից աջակցություն է խնդրել․ «Փաստ»
![]() «Փաստ» օրաթերթը գրում է․ «Անցած շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստին: Նշենք, որ այս նիստերին մասնակցում են բացառապես այնպիսի քաղաքական ուժեր, որոնք հնարավոր ամեն առիթ փնտրում են Փաշինյանի հետ համագործակցելու համար։ Թերթի տեղեկություններով, չնայած օրակարգի բավականին հագեցածությանը, շաբաթօրյա հանդիպման հիմնական առանցքը կազմել են սահմանազատման ու սահմանագծման հետ կապված հարցերը: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանը հանդիպման մասնակից քաղաքական ուժերից առաջիկայում սպասվող զարգացումների հետ կապված քաղաքական ու քարոզչական աջակցություն է խնդրել։ Իր խոսքում նա մանրամասնել է, որ սահմանազատման գործընթացի և ճանապարհների հնարավոր ապաշրջափակման ֆոնին իրեն «պադդերժկա» է հարկավոր, այդ թվում՝ նաև սոցիալական հարթակներում։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |
«Նիկոլի կողմից իշխանությունը վերցնելու գործում մեղավորների փնտրտուքն ի՞նչ է մեզ տալիս»․ Արսեն Բաբայան
8102:06«Ալիևը՝ Մեհրիբան Ալիևային Շուշի հրավիրող Աննա Հակոբյանի ամուսնուց պահանջել է, որ Բերձորն ու Աղավնոն հայաթափվեն օգոստոսի 25-ին»․ Էդգար Ղազարյան
10101:06«Ադրբեջանի նախարարի հայտարարությունը Հայաստանում կարծես թե ճիշտ չի ընկալվել»․ քաղաքագետ
11200:30«Մի՞թե Ղարաբաղն իր սեփական դիրքորոշումը չունի»․ Արման Բաբաջանյան
10900:06«Ալիևին առաջին հերթին պետք է արձագանքեն ՄԽ համանախագահները»․ Ստյոպա Սաֆարյան
118Երեկ, 23:48«Որ րոպեին հասկանանք, որ հարկաքերությամբ բանի չենք հասնելու, կսկսենք զարգանալ»․ Սամսոն Գրիգորյան
122Երեկ, 23:18