«Ալեն Սիմոնյան չլինի՝ սև շուն բալաք թուլեն լինի». Գուրգեն Արսենյանի խոսքից Արսեն Ղուկասյանը վրդովվեց
«ՀՀ պետական ոչ մի պաշտոնյա ոչ մի պարագայում և իրավիճակում չի կարող հրաժարվել մեր ռազմագերիների, մեր գերիների վերադարձի հետ կապված պարտավորությունից»,- դուրս գալուվ Ազգային ժողովի շենքից, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Նա ասաց, որ ծնողների պահանջը խմբակցության ղեկավարի միջոցով փոխանցել է Ալեն Սիմոնյանին: Դիտարկմանը՝ ուրեմն՝ ո՞ւմ համար են գերիները դասալիք, Արսենյանը պարզաբանեց. «Մենք այս պահին ունենք ռազմական կանոնակարգեր, այդ կանոնակարգի դրույթները բացատրում են՝ ինչ բան է դասալիքը: Դասալիքի հետ կապված որակավորումը կարող է տալ միայն համապատասխան քննությունը»: Անդրադառնալով պաշտոնյանների կողմից հնչող որակավորումներին, վերջինն ասաց, որ դա շատ հաճախ հռետորաբանության ոլորտից է. «Այսինքն՝ հրապարակային քաղաքականության մեջ երբեմն-երբեմն քաղաքական գործիչները հնչեցնում են և իրավունք ունեն այդ հռետորական արվեստի շրջանակում ինչ-որ բաներ ասել, որը որ մարդկանց համար կարող է դիտարկվել որպես կանոն: Դա կանոն չի, դա խոսքի ռուսերեն արտահայտություն կա՝ «оборот речи»...»: Զինծառայողների հարազատները հակադարձեցին ՔՊ-ական պատգամավորին՝ ասելով, որ Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահ է և իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալու: Արսենյանը հստակեցրեց՝ նշելով, որ խոսքն Ալեն Սիմոնյանի մասին չի, այլ առհասարակ: «Ալեն Սիմոնյան չլինի՝ սև շուն բալաք թուլեն լինի»,- վրա բերեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը: |
««Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի է ուրվագծվում Արևմուտքի շահը»․ Վահե Դավթյան
115Երեկ, 16:54«Քոչարյանի 2 տարվա ասուլիսից կտոր են տարածում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
129Երեկ, 16:18«Մի տեղ կարդացի՝ ո՞ւր է Շարմազանովը, դադարե՞լ է պայքարել»․ Էդուարդ Շարմազանով
115Երեկ, 12:06«Իշխանությունը կեղտոտ քարոզչական հնարքներ է կիրառում». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)
138Երեկ, 01:00«Հայաստանը ձախողել է, որովհետև անհրաժեշտ չափով հակաթուրքական չի եղել». Էդգար Էլբակյան
12804.05.2024, 23:48Մոսկվան Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարել (լուսանկար)
44004.05.2024, 19:30