«Սարգսյանը բոլորովին միակը չէ, որ արձանագրում է այդ խնդիրը»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Դեռևս վարչապետ Տիգրան Սարգսյանը մի առիթով՝ կարծեմ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, հայտարարեց, որ մեր առանցքային խնդիրներից մեկը գավառականությունն է: Սարգսյանի գործունեությունը կարող է գնահատվել ամենատարբեր կերպ, բայց դժվար է վիճարկել արձանագրումը, որ գավառականությունը, գավառամտությունը մեր խնդիրների խորքային պատճառներից է: Իհարկե, Սարգսյանը բոլորովին միակը չէ, որ արձանագրում է այդ խնդիրը: Պարզապես հիշեցի, քանի որ տպավորվել էր և դրան անդրադարձել եմ նաև այդ ժամանակ՝ 2008 կամ 2009-նն էր: Ընդ որում, իհարկե, պայմանական, սակայն գավառամտություն է, օրինակ, ոչ միայն սահմանափակ, այլ նաև «անսահմանափակ» մտածողությունը, երբ, օրինակ, Հայաստանը դիտվում է «տիեզերքի» կենտրոն, որի համար հերթ են կանգնած աշխարհաքաղաքականության կենտրոնները: Կամ, ըստ էության, նույն «գավառամտությունն» է, երբ ռազմաարդյունաբերության տիեզերական նվաճումների դարում մենք զբաղված ենք զանազան «դրոնային» մեծախոսություններով, մտածելով, թե այն, ինչ այդ դաշտում խոշոր խաղացողների համար եղել է ո՛չ միայն մեծ գիտական ներուժի, ո՛չ միայն մեծ փողերի, այլ նաև մեծ քաղաքականության արդյունք, մենք կարող ենք ապահովել մեր մեծ հայրենասիրությամբ: Եվ ընդհանրապես, «հայրենասիրությունը» թերևս կա՛մ ամբողջատիրության ու ավտորիտարիզմի, կա՛մ գավառականության, գավառմտության դեպքում է դառնում հասարակական-քաղաքական առանցքային կատեգորիա, որովհետև այլ պարագայում այդպիսի կատեգորիան օրենքն է, իրավունքը և աշխատանքը: Իսկ հայրենասիրությունը՝ այդ ամենի կամա, թե ակամա ձևավորվող արդյունքն է կամ պայմանական ասած՝ ՀՆԱ-ն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24