ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ գործուղվել են Ստեփանակերտ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի կարգադրությամբ՝ պատգամավորների պատվիրակություն է գործուղվում Ստեփանակերտ, որտեղ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ. 1. Համատեղ խորհրդարանական լսումներ անցկացնելու նպատակով 2021 թվականի դեկտեմբերի 3-5-ը Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Նարեկ ԲԱԲԱՅԱՆԻՆ, Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Հակոբ ԱՍԼԱՆՅԱՆԻՆ, Կնյազ ՀԱՍԱՆՈՎԻՆ, նույն հանձնաժողովի քարտուղարության համակարգող փորձագետ Մարինե ՀԱԿՈԲՅԱՆԻՆ և Ազգային ժողովի պատգամավորի օգնական Անուշ ԲԱՐԵՂԱՄՅԱՆԻՆ: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»,- նշված է կարգադրության մեջ: |
Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
98Երեկ, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
14824.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
28624.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
9824.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13424.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
11024.04.2024, 01:30