«Ադրբեջանը թուրքմենական գազ կստանա Իրանի տարածքով»․ Ալիև
«Մենք լավ զրուցեցինք։ Որպես ընկերներ, եղբայրներ՝ մտքեր փոխանակեցինք իրանա-ադրբեջանական հարաբերությունների շուրջ։ Մենք որոշեցինք, որ այսուհետ իրանա-ադրբեջանական հարաբերությունները բոլոր ոլորտներում կզարգանան վերընթաց գծով։ Մեր ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մեր երկրները եղբայրական երկրներ են, և այսօր քննարկված հարցերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա»։ Այս մասին իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. հայտնում ադրբեջանական «Հաքքին» լրատվականը: Լրագրողների այն հարցին, թե այսօր ինչ փաստաթուղթ է ստորագրվել Ադրբեջանի և Իրանի նախագահների ներկայությամբ, Իլհամ Ալիևը պատասխանել է. «Սա պատմական փաստաթուղթ է, այն ցույց է տալիս, թե որքան խորն են ադրբեջանա-իրանական կապերը։ Ադրբեջանը թուրքմենական գազ կստանա Իրանի տարածքով. Սա լավ հիմք է եռակողմ համագործակցության համար։ Ստորագրված փաստաթուղթը կարևոր է նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության տեսանկյունից»: Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին իր հերթին ընդգծել է, որ այս փաստաթուղթն ուղղված է երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ |
«Տարածքների հանձնումը վերջնականապես կոչնչացնի մեր երկրի անվտանգային համակարգը». ՀՅԴ երիտասարդական միություն
55Երեկ, 23:18«Ինչո՞ւ է այս իրողությունն անհանգստացրել Բլինքենին». քաղաքագետ
95Երեկ, 17:24Սթոլթենբերգը չհայտարարված այցով Կիևում է
145Երեկ, 17:18«Իշխանությունն իր սև գործն ակտիվ շարունակում է». Տիգրան Աբրահամյան
98Երեկ, 17:00«Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում»․ Արթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
88Երեկ, 16:48Վրաստանում պատգամավորները շշով հարվածել են միմյանց (տեսանյութ)
150Երեկ, 16:24