Քարաթափում՝ Զովունի-Կորեայի ձոր ավտոճանապարհին. ճանապարհը փակ է
![]() Նոյեմբերի 28-ին՝ ժամը 03։25-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ Կորեայի ձոր տանող ավտոճանապարհի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում՝ մոտ 6 խմ, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ առկա է կրկին քարաթափման վտանգ: Տեղում իրականացվում են համապատասխան աշխատանքներ․ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ։ |

Այսօր որոշ հատվածներում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
117Երեկ, 11:12
«Գոնե Տոյոտա Երևանը բացեք, ձեր մեքենաները չմնան առանց յուղ փոխելու». լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին
11411.09.2026, 13:36
«Այսպես շարունակվելու դեպքում չի բացառվում, որ երթևեկությունը մի օր իսկապես կանգ առնի»․ Գառնիկ Դանիելյան
17708.09.2026, 15:18
«Ո՞վ է այս տաքսիների աշխատանքը վերահսկում, կատարյալ «ինքնիշխանություն է»». Տիգրան Դավուդյան
21103.09.2026, 18:42
«Խցանումների պատճառով չեմ վարում. պատկերացրեք՝ 30-40 րոպե ուշանամ». Նիկոլ Փաշինյան
20202.09.2026, 00:12
Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ
17727.08.2026, 23:54
