«Կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերումը ցնցել է համաշխարհային շուկան». Վահե Դավթյան
![]() Փորձագետ Վահե Դավթյանի գրառումը. «Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերումը երեկ ցնցեց համաշխարհային շուկան: Արդյունքում նավթի գինն ընկավ 10%-ով՝ հարցականի տակ դնելով դեկտեմբերի սկզբին OPEC+ նիստին արդյունահանման ծավալների ավելացման մասին կայացվելիք որոշումը: Նման ցնցումը պայմանավորված է նախևառաջ այն հանգամանքով, որ առկա պատվաստանյութերն ի վիճակի չեն պաշտպանել նոր շտամից: Ըստ միջազգային մի շարք հեղինակավոր փորձագետների՝ ստացվում է, որ վերջին շուրջ 1 տարվա պատվաստանյութային քարոզը դառնում է առոչինչ: Արդյունքում Եվրոպայում արդեն կանխատեսում են տնտեսական ակտիվության կտրուկ անկում: Լոքդաունի են գնացել Ավստրիան, Սլովակիան, դրա կիրառումը քննարկվում է նաև Գերմանիայում: Առկա պատվաստանյութերը մոդիֆիկացնելու համար կպահանջվեն շաբաթներ, ինչը չափազանց երկար է շուկայի կայունությունն ապահովելու համար: Հ. Գ. Այս զարգացումների արդյունքում կրկին կարող է նվազել նավթամթերքի, ինչպես նաև հեղուկ գազի գինը, այդ թվում՝ Հայաստանում: Այնպես որ սպասենք հայտարարությունների՝ կառավարության հերթական աննախադեպ ձեռքբերման մասին»: Աղբյուրը` Վահե Դավթյան |

Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
163Երեկ, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
33513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
15212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
41710.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
42109.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
16009.11.2026, 15:18
