ՌԴ-ում ՃՏՊ-ի ժամանակ ավտոմեքենայի բեռնախցիկից դի է ընկել. սպանվածը հայ է
ՌԴ Լենինգրադի մարզի Վսևոլոժսկի շրջանում ավտոմեքենան բախվել է ցանկապատին, ինչից հետո Բեռնախցիկը բացվել է ու այնտեղից ճանապարհին է ընկել տղամարդու դի՝ կոկորդը կտրած, հայտնում է korrespondent.net-ը: Մեքենայում գտնվողները փախել են, ինչի մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 4:10-ի սահմանում։ Mitsubishi Galant-ը, որից ընկել է դին, պատկանում է Օրենբուրգի շրջանի 57-ամյա մի բնակչի։ Ականատեսների վկայությամբ՝ վթարից հետո մի քանի հոգի դուրս են վազել մեքենայից ու անհետացել անտառում։ Ավելի ուշ դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է երկու բահ, պարան և պայուսակներ։ Ըստ ամենայնի, հանցագործները դիակը տանում էին թաղելու։ Կասկածյալները հետախուզվում են։ Ինչպես ավելի ուշ պարզվել է՝ սպանվածը ծնունդով Երևանից 50-ամյա Արկադի Ղազինյանն է, որը 1996 թվականից բնակվում է Սանկտ Պետերբուրգում։ Նախնական տվյալներով՝ նա անվադողերի բիզնես է ունեցել։ |
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
121Երեկ, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
112Երեկ, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
112Երեկ, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
13423.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
71623.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14922.04.2024, 19:18