«Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը»․ Պեսկով
![]() «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ շփման համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Իհարկե, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն, բայց որպեսզի դրանք հնարավոր լինեն, անհրաժեշտ է երեք կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Պեսկովը նշել է, որ Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին հակամարտող կողմերին զսպվածության կոչ է անում և հանդես է գալիս եռակողմ պայմանավորվածությունների պահպանման օգտին։ «Իսկապես, (հայ-ադրբեջանական) սահմանին ռազմական գործողությունների վերսկսումն այն է, որը երեկ լուրջ մտահոգության տեղիք է տվել, սակայն ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել հակամարտող կողմերին զսպվածության բերել»,- ասել է նա։ Կրեմլի խոսնակն ասել է, որ ռուսական կողմը կշարունակի դա անել: «Մենք դեռ հույս ունենք, որ իրավիճակը կայունացնելու միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների (այս) իրականացումն է»,- ընդգծել է Պեսկովը։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
