Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրաձայնել է Ադրբեջանի ագրեսիայի մասին
![]() ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Խաղաղությունը և անվտանգությունը կանխարգելիչ դիվանագիտության միջոցով» թեմայով հանդիպմանը։ «Իր ելույթում Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա, ինչը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և լրջորեն խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։ Մեքսիկայի նախագահությամբ ԱԽ նիստին զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայի, Տնտեսական և Սոցիալական խորհրդի ու Արդարադատության միջազգային դատարանի նախագահները»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրությունում։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
