Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Որ երկրներում Հայաստանը դեսպան չունի. «Հրապարակ»

601
Չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ., 09:54
Որ երկրներում Հայաստանը դեսպան չունի. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք հարցում էինք արել ԱԳՆ, թե որ երկրներում Հայաստանն այս պահին չունի նշանակված դեսպան՝ պաշտոնը թափուր է։

Մեզ պատասխանել են. «Դեսպաններ նշանակված չեն հետևյալ դիվանագիտական ծառայության մարմիններում՝ Ղազախստանում, Ինդոնեզիայի Հանրապետությունում, Իսրայելի Պետությունում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրաքի Հանրապետությունում և Եվրոպայի խորհրդի ՀՀ մշտական ներկայացուցչությունում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում