ԱՄՆ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
1047
Չորեքշաբթի, 17 նոյեմբերի, 2021 թ., 00:48
![]() ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակի մասին հաղորդագրություններով և կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, վերսկսել բանակցությունները, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով։ Այս մասին TASS-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ «Այսօր մենք տեսանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների մասին տագնապալի հաղորդագրություններ: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցություններն ըստ էության, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, որպեսզի գտնեն բոլոր չլուծված հարցերի համապարփակ լուծումները»,- ասել է նա։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
