Արցախում ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են վեցօրյա ռեժիմով
![]() ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ. Ս.թ. նոյեմբերի 15-ից ԱՀ շրջանների հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվելու են 1-12-րդ դասարանների ուսումնական պարապմունքները։ Ստեփանակերտում ուսումնական պարապմունքները կվերսկսվեն ս.թ. նոյեմբերի 16-ից՝ 1-4-րդ դասարանցիների համար, իսկ 5-12-րդ դասարանցիների ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են հեռավար եղանակով։ Ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են վեցօրյա ռեժիմով։ 25-30 հոգանոց խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասապրոցեսները կազմակերպվելու են հերթափոխով։ ԱՀ նախադպրոցական հաստատությունների (մանկապարտեզներ) գործունեությունը շարունակելու է մնալ դադարեցված։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
