Ինչպե՞ս է կազմակերպվելու ուսումնական գործընթացն Արցախում
![]() Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է․ «Հարգելի’ ծնողներ, սիրելի՛ աշակերտներ ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում հակահամաճարակային պայմանների խստիվ պահպանմամբ ուսումնական գործընթացը կազմակերպվելու է հետևյալ կերպ. Ս.թ. նոյեմբերի 15-ից ԱՀ շրջանների հանրակրթական ուսումնական հաստատություններում վերսկսվելու են 1-12-րդ դասարանների ուսումնական պարապմունքները։ Ստեփանակերտում ուսումնական պարապմունքները կվերսկսվեն ս.թ. նոյեմբերի 16-ից՝ 1-4-րդ դասարանցիների համար, իսկ 5-12-րդ դասարանցիների ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են հեռավար եղանակով։ Ուսումնական պարապմունքները կազմակերպվելու են վեցօրյա ռեժիմով։ 25-30 հոգանոց խմբերի առկայության դեպքում ձևավորվելու է 2 խումբ, և դասապրոցեսները կազմակերպվելու են հերթափոխով։ ԱՀ նախադպրոցական հաստատությունների (մանկապարտեզներ) գործունեությունը շարունակելու է մնալ դադարեցված»։ |

Մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար
20702.05.2026, 09:54
Փոփոխություններ՝ բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
22819.04.2026, 19:36
«Իրանում բոլոր դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման»․ #Tasnim
85216.04.2026, 14:38
«Մեր կուրսում գրեթե մի հոգի չկա, որ մասնագիտությամբ է աշխատում»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
16514.04.2026, 15:24
«Ինչքան լավ են սովորում երեխեքը, այնքան շուտ են մեծանում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
17908.04.2026, 10:48
«Պատրա՞ստ եք երաշխավոր կանգնել, որպեսզի Դավիթ Մինասյանի կալանքի որոշումը փոխվի»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
18307.04.2026, 16:00
