ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել
![]() ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում նշված է, որ Փարիզում առանձին հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահները երկու արտործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ, որի բացումն արել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։ Համանախագահները և արտգործնախարարները քննարկել են ապաէսկալացմանն ուղղված հնարավոր միջոցները և գործընթացի հաջորդ քայլերը, ներառյալ ապագա հանդիպումներն այս ձևաչափով և համանախագահների նախատեսվող այցը տարածաշրջան։ Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը։ Համանախագահները վերահաստատել են մարդասիրական հարցերում առաջընթացի կարևորությունը, ներառյալ ձերբակալվածների, ականազերծման, անհետ կորածների, տեղահանված անձանց կամավոր վերադարձի և պատմամշակութային վայրերի պահպանության հարցերը և կոչ են արել կողմերին հասանելիություն տալ միջազգային մարդասիրական կազմակերպություններին։ Համանախագահները շեշտել են նաև սադրիչ գործողություններից և բորբոքիչ հռետորաբանությունից խուսափելու կարևորությունը։ Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ և քննարկել նրանց ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համար համապարփակ լուծումներ գտնելուն։ |

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին
124Երեկ, 16:42
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
153Երեկ, 15:30
ԿԸՀ-ն նիստ է անցկացրել
119Երեկ, 13:12
Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
31825.09.2026, 09:07
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
13625.09.2026, 00:30
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
14924.09.2026, 21:48
