Երևան`   -6 °C
Այսօր`   Շաբաթ, 20 դեկտեմբերի, 2025 թ.

Մհեր Արմենիան հացադուլ հայտարարեց

303
Չորեքշաբթի, 10 նոյեմբերի, 2021 թ., 20:00
Մհեր Արմենիան հացադուլ հայտարարեց

«Ազգի ձայն» կուսակցության հիմնադիր Մհեր Մեսրոպյանը՝ հայտնի երգիչ Մհեր Արմենիան, քիչ առաջ ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտարարեց, որ սկսում է հացադուլ: «Հացադուլ՝ հանուն մեր ազգի, որպեսզի մենք արթնանանք, հասկանանք իրականությունը՝ թե ինչ է տեղի ունենում: Նպատակն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Հացադուլը կավարտվի այն ժամանակ, երբ նա հրաժարական կտա»,- ասել է նա:

Մհեր Մեսրոպյանը հացադուլն սկսել է Մատենադարանի հարակից տարածքից: