Հայտարարվել է ԵՊՀ ռեկտորի բաց մրցույթ
![]() «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ԵՊՀ կառավարիչ-ռեկտորի թափուր պաշտոնի համալրման համար հայտարարում է բաց մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ ունեցող անձինք: Ռեկտորի թափուր պաշտոնի համալրման մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ ա) հավակնորդի ինքնաառաջադրման դեպքում՝ գրավոր դիմում, իսկ ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը, բ) լուսանկար, գ) ինքնակենսագրություն/ռեզյումե, դ) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենը, առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժը հավաստող փաստաթղթեր (աշխատանքային գրքույկի պատճենը կամ տեղեկանք աշխատանքի վայրից), ե) հավակնորդի գործունեության ծրագիրը՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո: «գ», «դ» և «ե» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը ներկայացվում են նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին PDF ձևաչափով, էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected]: Դիմումները՝ կից փաստաթղթերով, ընդունվում են 2021 թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հաշվի առնելով «Covid-19» համավարակով պայմանավորված իրավիճակը՝ մրցույթի մասնակցության դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) անհրաժեշտ է փոստային ծառայության միջոցով ուղարկել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին (հասցե՝ 0025, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, թիվ 508 աշխատասենյակ): Մրցույթը տեղի է ունենալու 2021 թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը՝ 11։00-ին, Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում (հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ)։ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման կարգը սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով, որը տեղադրված է ԵՊՀ ինտերնետային պորտալի «Փաստաթղթեր» բաժնում (documentation.ysu.am): Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարին էլեկտրոնային փոստի միջոցով՝ [email protected]: |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
