Փլուզվել է երկնաքեր, որի ամենաէժան բնակարանը 1,2 միլիոն դոլար էր. կան տասնյակ զոհեր
![]() Նիգերիայի ամենամեծ քաղաքում՝ Լագոսում, երկուշաբթի կեսօրին փլուզվել է էլիտար Իկոյի շրջանում կառուցվող շքեղ բազմաբնակարան շենքը։ 22-հարկանի երկնաքերի շինարարությունը դեռևս ընթացքի մեջ է եղել, նախատեսվում էր այն բնակեցնել հաջորդ տարի։ Նախնական տվյալներով՝ զոհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած, փրկարարները շարունակում են ողջ մնացածների որոնումները։ Թեև Լագոսում հորդառատ անձրևը շարունակվել է ողջ գիշեր, սակայն փրկարարներն ու տեղի բնակիչները ողջ գիշեր աշխատել են լապտերների լույսի ներքո: Հաջողվել է փրկել 9 մարդու. փլուզումից գրեթե մեկ օր անց էլ փլատակների տակից դեռ ձայներ են լսվում: Հայտնի չէ, թե ստույգ քանի մարդ է աշխատել շինհրապարակում, սակայն, ըստ ականատեսների, փլուզման պահին այնտեղ կարող էր լինել մինչև 40 մարդ։ Երկնաքերում ամենաէժան բնակարանն արժեցել է 1,2 մլն դոլար։ Անշարժ գույքը գովազդվել է կառուցապատողի՝ 360 Degrees Towers-ի կայքում, որը շինարարական ծրագրեր է իրականացնում ամբողջ աշխարհում՝ Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից մինչև Հարավային Աֆրիկա և Նիգերիա: Կայքը ներկայում անհասանելի է: Ինչպես Associated Press-ին պատմել է շինարար Էրիկ Թեթեխը, նրա բրիգադը պարզապես սպասելիս է եղել, որ էքսկավատորը հասնի շինհրապարակ, երբ շենքը փլուզվել է: «Ես ու եղբայրս փախել ենք, բայց այնտեղ դեռ շատ մարդիկ են մնացել՝ հարյուրից ավելի»,- ասել է նա։ Ըստ որոշ տեղեկությունների, փլուզված շենքը նախատեսված բարձրությունից մի քանի հարկով բարձր է եղել։ Վերջին տարիներին Լագոսում փլուզման մի քանի նմանատիպ դեպքեր է գրանցվել: 2019 թվականին դպրոցի փլուզման հետևանքով զոհվել է 10 մարդ. 2014 թվականին հայտնի ավետարանչի կողմից մատուցված պատարագի ժամանակ փլուզվել է վեցհարկանի շենքը, որի հետևանքով զոհվել է 116 մարդ։ Նիգերիայում շինարարության որակը շատ ցածր է, ինչի պատճառով Լագոսի իշխանությունները վերջերս գործարկել են շինարարական աշխատանքների համար հավաստագրման նոր, առավել կոշտ համակարգ:
|

Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
13213:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
15112:54
Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել (տեսանյութ)
20209:43
Ինդոնեզիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
279Երեկ, 14:43
Կադրեր՝ 3-րդ մասում տեղի ունեցած խոշոր ավտովթարի վայրից (տեսանյութ)
176Երեկ, 14:06
Խոշոր և շղթայական ավտովթար՝ Երևանում
148Երեկ, 12:12







