Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին
![]() Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է. «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում շատ բարձր դինամիկա է արձանագրվում վերջին շրջանում և ուրախ եմ նաև, որ այդ դինամիկան ամրապնդվում է Պաշտպանության նախարարի այցով: Մենք շահագրգռված ենք Վրաստանի հետ բոլոր ոլորտներում մեր համագործակցության խորացմամբ և մեր եղբայրական հարաբերությունների զարգացմամբ: Իհարկե, այս կարգի այցերը, նաև անձնական շփումները կառավարության անդամների միջև շատ կարևոր են այդ համատեքստում: Կրկին ողջունում եմ Ձեզ»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի պաշտպանության նախարարն ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել այնպիսի պատմություն (կենսագրություն) ունեցող անձնավորության հետ, ինչպիսին Դուք եք: Մինչ Պաշտպանության նախարար դառնալը, ես եղել եմ նախարարի տեղակալ, որը հետո դարձավ վարչապետ, և ուրախ եմ, որ նրա հետ Ձեր հարաբերությունները հիմք են՝ մեր համագործակցությունը շարունակելու համար: Իմ այցն այդ համագործակցության շարունակությունն է, և այս առաջընթացը, իհարկե, կլինի չընդհատվող, շարունակական: Շատ շնորհակալություն ևս մեկ անգամ»: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
