Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Քաբուլի հիվանդանոցի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 19-ի

728
Երեքշաբթի, 02 նոյեմբերի, 2021 թ., 15:36
Քաբուլի հիվանդանոցի մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 19-ի

Առնվազն 19 մարդ է մահացել, 50-ը վնասվածքներ ստացել Քաբուլի հիվանդանոցի մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով առողջապահության նախարարության աշխատակիցներին:

Աֆղանական Bakhtar գործակալությունն էլ գրում է, որ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: