«Մեր կարևոր խնդիրներից մեկը երեխաների՝ քիչ կարդալն է». մեկնարկել է Ընթերցանությունը տարրական դպրոցում ծրագիրը
![]() Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը (ԿԶՆԱԿ Հիմնադրամ / NCEDI Foundation) սկսել է Ընթերցանությունը տարրական դպրոցում ծրագիրը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Ծրագրի շրջանակներում ամեն մարզից ներառվում է հինգ դպրոց։ Այդ դպրոցների ուսուցիչների հետ ԿԶՆԱԿ-ն աշխատում է՝ երեխաների շրջանում ընթերցանությունը խթանելու համար։ Մշակվել են մեթոդական ուղեցույցը, աշխատանքների կազմակերպման քայլերը, անելիքները։ Առաջին վերապատրաստումներն արդեն իրականացվել են Արմավիրի մարզի դպրոցների համար։ Հաջորդը Շիրակի մարզն է։ «Մեր կարևոր խնդիրներից մեկը երեխաների քիչ կարդալն է, որն էական ազդեցություն է թողնում նրանց զարգացման, գրանցվող կրթական արդյունքի և ֆունկցիոնալ գրագիտության մակարդակի վրա»,- գրել է փոխնախարարը։ Աղբյուրը` Ժաննա Անդրեասյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
