Քաղաքապետի որոշմամբ Վահան Տերյանի անվան համար 60 հիմնական դպրոցում տնօրեն է նշանակվել
![]() Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Երևանի Վահան Տերյանի անվան համար 60 հիմնական դպրոցի տնօրեն է նշանակվել։ Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Վահան Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի 2021թ. հոկտեմբերի 7-ի (հ.4 արձանագրություն) որոշումը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի եզրակացությունն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի՝ 14.10.2021թ. h.12/128664 զեկուցագիրը՝ 1. «Երևանի Վահան Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Անիչկա Ռազմիկի Իսկանդարյանի հետ 2021 թվականի հոկտեմբերի 20-ից կնքել աշխատանքային պայմանագիր՝ 20.10.2021թ.-01.02.2025թ. ժամկետով: 2. «Երևանի Վահան Տերյանի անվան հ.60 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սուսաննա Հարությունյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»։ Հավելենք, որ մինչ այս էլ դպրոցի տնօրենը եղել է Անիչկա Իսկանդարյանը։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
