Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Գյումրիում կինն ընկել է գնացքի տակ ու մահացել

1259
Շաբաթ, 30 հոկտեմբերի, 2021 թ., 14:18
Գյումրիում կինն ընկել է գնացքի տակ ու մահացել

Այսօր՝ ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Երևան-Գյումրի մարդատար գնացքի տակ քաղաքացի է ընկել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Երևան-Գյումրի մարդատար գնացքը ընթանլիս է եղել, երբ ռելսերի վրա գտնվող կինը վրաերթի է ենթարկվել, ապա տեղում մահացել։ Ըստ ականատեսների՝ նա կլիներ մոտ 55-60 տարեկան։ Դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել են կնոջ մահը։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են գնացքավարի և մահացածի ինքնությունը: Այս մասին հայտնում է «Ցայգ»-ը: