Թալիբները չեն մասնակցի Աֆղանստանի հարցով Իրանում կայանալիք՝ նախարարների հանդիպմանը
![]() Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչները չեն մասնակցի Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է երկրի նախարարների ժամանակավոր կաբինետում թալիբների կողմից նշանակված՝ տեղեկատվության և մշակույթի փոխնախարար Զաբիհուլլա Մուջահիդը, հաղորդում է աֆղանական ArianaNews հեռուստաալիքը։ Միաժամանակ նա «դրական» է որակել Թեհրանում նախատեսված՝ նախարարներ մակարդակով հանդիպումը։ Հոկտեմբերի 18-ին Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ վեց երկիր կմասնակցի Թեհրանում կայանալիք արտաքին գործերի նախարարների Իրան, Չինաստան, Պակիստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան, հանդիպմանը: Կողմերը նախատեսում են կենտրոնացնել իրենց ջանքերը՝ օգնելու Աֆղանստանում բոլոր էթնիկ խմբերի ներկայությամբ ներառական կառավարություն ձևավորելուն։ Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է առցանց՝ սեպտեմբերի 8-ին։ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
