Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Մարդիկ սկսել են նորից մտածել, որ ով էլ լինի` իրենց կյանքում ոչինչ չի փոխվելու». Մ. Հարությունյան

301
Կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ., 18:48
«Մարդիկ սկսել են նորից մտածել, որ ով էլ լինի` իրենց կյանքում ոչինչ չի փոխվելու». Մ. Հարությունյան

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՏԻՄ ընտրություններում՝ հատկապես դրանցից ամենախոշորում՝ Գյումրիում, գրանցվում է ընտրությունների մասնակցության շատ ցածր ակտիվություն։
Պատճառները պարզ են ու տարբեր. նախ, մարդիկ հոգնել են ինքնին ընտրություններից։
Երկրորդ, մարդիկ սկսել են նորից մտածել, որ ով էլ լինի՝ իրենց կյանքում ոչինչ չի փոխվելու։
Երրորդ, ընտրությունները տեղի են ունենում կուսակցությունների միջև, որոնց շարքերում բացակայում են ընդգծված լիդերները կամ հեղինակությունները, որոնց մասնակցությունը կստիպեր քաղաքացուն պարտադիր գնալ ընտրատեղամաս»։