««Պաշարված» դիրքերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». ՊԲ
![]() Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել. «Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ՝ դրանք նպատակ ունեն ինչ-ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին»: Հիշեցնենք՝ «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն այսօր գրառում էր կատարել «պաշարված» դիրքերի մասին՝ մասնավորապես նշելով հետևյալը. «Ուրեմն ՊԲ 5-րդ ՊՇ (Մարտակերտի) 4-րդ ՀՎ ՀԴԿ-ն (Օմեգա կոչեցյալը) է հիմա փաստացի պաշարված: Եթե թուրքերը կարենան էս հրամանատարական դիտակետը վերցնեն, ուրեմն 114-ից 127 պոստերը սաղ իրանց ա անցնում: Էդ պոստերը պատերազմում ոչ մի կերպ չկարեցան վերցնեն»: Աղբյուրը` ԱՀ ՊԲ |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
