Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ.

«Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը»․ Ժաննա Անդրեասյան

532
Շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ., 03:06
«Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը»․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգի նախագիծը։
Նախատեսվում է, որ տարեկան երկու անգամ երաշխավորված կազմակերպութունների միջոցով կկազմակերպվի վերապատրաստում։ Հարցաշարը կհաստատի նախարարությունը։
Հավաստագրումը նախատեսվում է իրականացնել ամբողջությամբ էլեկտրոնային, մեկ փուլով։
Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների հավաստագրման վերջնաժամկետ է առաջարկվում սահմանել 2023 թվականի դեկտեմբերի 25-ը»:

Աղբյուրը`   Ժաննա Անդրեասյան