«Այսպիսի ձևաչափի մրցույթում հայաստանյան կազմակերպությունը հաղթում է առաջին անգամ». Միքայել Մելքումյան
![]() ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ, գոհունակությամբ հայտնում եմ, որ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը հաղթող է ճանաչվել ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի բնապահպանության և գյուղատնտեսության հանձնաժողովի կողմից հայտարարված Լեռնահանքային գործունեության պոտենցիալ ազդեցության գնահատումն ազդակիր համայնքների բնակչության առողջության վրա մոդելային օրենքի մշակման բաց մրցույթում: Մրցույթն անցավ լուրջ մրցակցային պայքարում, կար ծանրակշիռ մրցակից՝ ի դեմս ՌԴ նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայողի ակադեմիայի: Մոդելային օրինագծի մշակման աշխատանքները ղեկավարելու եմ ես, խմբում ընդգրկված են նաև ՀՊՏՀ դասախոսներ՝ տ.գ.թ., դոցենտ Ֆրիդա Բահարյանը և տ.գ.թ. Նադեժդա Աֆյանը: Ցանկանում եմ շեշտել նաև, որ այդ գործում մեր խմբին համակողմանիորեն աջակցել են մեր համալսարանի գիտական և միջազգային հարաբերությունների ստորաբաժանումները՝ ռեկտոր Դիանա Գալոյանի ղեկավարությամբ: Այսպիսի ձևաչափի մրցույթում հայաստանյան կազմակերպությունը հաղթում է առաջին անգամ: Որախ եմ, որ մրցույթի նախնական հայտի բազմագործոն գնահատումների փուլում որոշիչ եղավ տարիների իմ օրենսդրական աշխատանքի փորձը և ՀՀ ԱԺ 5-րդ, 6-րդ և 7-րդ գումարումների ընթացքում իմ կողմից մշակված բազմաթիվ օրենքների ներկայացվածությունը: Համոզված եմ՝ սա օգտակար կլինի մեր և ԱՊՀ մյուս պետությունների համար»: Աղբյուրը` Միքայել Մելքումյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
