16-ամյա ծննդկանն սպանել է նորածնին, այնուհետև մահացել արյունահոսությունից
![]() Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքում մահացած են գտել 16-ամյա աղջկան և նրա նորածին երեխային: Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, աղջիկն, ով ապրելիս է եղել մոր հետ, ծննդաբերել է բակում գտնվող արտաքնոցում, ինչից հետո երեխային բերանքսիվայր պառկեցրել է բարձի վրա, ինչի հետևանքով նորածինը շնչահեղձ է եղել: Երեխայի մարմինը նետել են փողոց: Ծննդկանի մոտ սկսվել է ուժգին արյունահոսություն: Սակայն ոչ ինքը, ոչ մայրը շտապօգնություն չեն կանչել: 3 օր տառապելուց հետո ծննդկանը մահացել է: Աղջկա համակուրսեցիները պատմել են, որ նա մտերմացել է իրենից մեծ տղայի հետ, որոշ ժամանակ անց նրանք բաժանվել են, սակայն աղջիկն արդեն հղի է եղել: Մայրն ու դուստրը Ռուսաստան են եկել Ուկրաինայից: Իրավապահները նաև հայտնում են, որ մահացածը գրանցվել է կանանց կոնսուլտացիայում, սակայն պոլիկլինիկա չի դիմել: Կա կասկած, որ մայրը աղջկան ներարկել է դեղամիջոց, որը պետք է առաջացներ վիժում: Հնարավոր է, դա էլ դարձել է վաղաժամ՝ 5-6 շաբաթ շուտ սկսված ծննդաբերության պատճառ: Անուամենայնիվ, երեխան լույս աշխարհ է եկել առողջ: Այժմ հարուցված է 2 քրգործ՝ «Մահ անզգուշության հետևանքով» և «Մոր կողմից նորածնի սպանություն» հոդվածներով: |

Պարզվել է, որ 12-ամյա աշակերտին ծեծել են նրա 4 դասընկերները
14114:00
Պայթյուն՝ Արզումանյան փողոցում (տեսանյութ)
14912:00
Բնակարանների տրամադրման գործով Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետի հիմքով
167Երեկ, 18:30
Դեմիրճյան փողոցում շինարարական ամրաններն ընկել են կայանված մեքենայի վրա (տեսանյութ)
143Երեկ, 16:18
ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
445Երեկ, 13:36
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա (տեսանյութ)
304Երեկ, 10:43
