Մարզերում վերաբացվել են 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ. ԿԳՄՍՆ
![]() Արարատի մարզի Դիտակ, Արմավիրի մարզի Լուսագյուղ, Լոռու մարզի Ձորագյուղ և Վահագնաձոր, Կոտայքի մարզի Գեղադիր և Մայակովսկի համայնքներում վերաբացվել են 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ «Նշված համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործարկման համար ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի N 1459-Ն որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 13568,8 հազար դրամ գումար էր հատկացվել՝ հաշվի առնելով, որ համայնքներում առկա շենքային բարենպաստ պայմաններով հաստատությունները պահպանման և շահագործման ծախսերի բացակայության պատճառով չէին գործում: Մանկապարտեզների պահպանման ծախսերը չէին ապահովվում՝ հաշվի առնելով համայնքային բյուջեների փոքր չափերը: Առաջիկայում՝ համայնքների խոշորացումից հետո, մանկապարտեզների գործունեության շարունակականությունը կապահովվի համայնքային բյուջեների հաշվին։ Վերաբացված 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ կարող են հաճախել 226 երեխաներ՝ իրացնելով կրթության իրենց իրավունքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
