«Սյունիքի Տորունիք գյուղի դպրոցը նման է փլատակների». ահազանգ
394
Երկուշաբթի, 06 սեպտեմբերի, 2021 թ., 11:30
Լրագրող Նատալի Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահազանգում են Սյունիքի մարզի Տորունիք գյուղի բնակիչները: ✅Տորունիքը մերձսահմանային գյուղ է, գտնվում է Սյունիքի մարզում. ✅Ըստ 2011-ի վիճակագրական տվյալների, գյուղում բնակվում է 138 բնակիչ: ✅Հիմա հարցս ձևակերպեմ այսպես. արդյոք ԿԳՄՍ նախարարը երբևիցե հրահանգե՞լ է տարածքային մարզպետին հետևել գյուղում դպրոցների կարգավիճակին: ✅Ինչպե՞ս կրթություն ստանա այդ գյուղի երեխան, երբ դպրոցը նման է փլատակների, ամպագորգոռ ներդրողներ բերելու ՀՀ՝ ստեղծված կառույցները քանդելու փոխարեն, միգուցե մտածեք սահմանամերձ և հետսահմանային գյուղերի դպրոցների և կրթության մասին, թե մեզ գրագետ հասարակություն պետք չէ՝ առավել ևս գյուղերում... ✅Ուրեմն Տորունիք գյուղի դպրոցում գոյություն չունի գրադարան, գոյություն չունի ջեռուցում, գոյություն չունի, տարրական պատուհան. ես չեմ հասկանում ինչո՞վ է զբաղված մարզպետը, թե Ձեզ հրահանգել են հայաթափել գյուղերը, ինչպե՞ս կարող է գյուղի բնակիչը մնալ այդ գյուղում, երբ իր երեխան չի կրթվում: ✅Եթե գրառումը արձագանք չստացավ և անհապաղ չլուծվեց գյուղի դպրոցի հարցը, մյուս շաբաթ գնալու եմ՝ ի լուր ողջ աշխարհի ցույց տամ, թե 21-րդ դարում ի՞նչ պայմաններում են կրթություն ստանում Տորոնիք գյուղի երեխաները: ✅Եվ վերջում, սովորույթի համաձայն, ոչ թե դա անելու եմ նրա համար, որ որևէ բարեգործ օգնի, այլ նրա համար, որ պարտավորված՝ կառավարությունն այս հարցին լուծում տա։ Բավական է սփյուռքից գումարներ ստանաք և ծախսեք անհասկանալի նպատակներով... ✅Խաբված Սփյուռքը մի օր կդադարեցնի, իր օգնությունը, իսկ գուցե՞ դուք այդ խնդիրն եք լուծում»: