Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Ըստ ԿԳՄՍ պարզաբանման՝ խնդիրը միայն ռաբիս երաժշտությունն է. ուրիշ խնդիր չկա». Թոքմաջյան

397
Կիրակի, 05 սեպտեմբերի, 2021 թ., 19:30
«Ըստ ԿԳՄՍ պարզաբանման՝ խնդիրը միայն ռաբիս երաժշտությունն է. ուրիշ խնդիր չկա». Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրե է. «Գառնու փողը քանի որ Ներոնն է տվել, իրոք վանդալիզմ է հռոմեական փողով ռաբիս լսել, գոնե իտալական միացնեին։
Ըստ ԿԳՄՍ համապատասխան ՊՈԱԿ-ի համապատասխանաբար պարզաբանման համապատասխան՝ խնդիրը միայն ռաբիս երաժշտությունն է։ Հասկացա՞ք, թե որքան անհոդաբաշխ էր այդ պարզաբանումը։
Այսինքն, ուրիշ խնդիր չկա։ Առավոտից երեկո լոլո եք կարդում տուրիզմ զարգացնելու մասին, բայց մի 5-6 հազար կիլոմետր կտրած Հայաստան եկած տուրիստին Գառնու տաճար չեք թողնում, ինչ է թե...։ Երջանկություն նորապսակներին, հարցն էդ էլ չէ։ Գառնին եք վարձով տալիս, թե Զվարթնոցի տաճարը, էդ էլ թող որոշում կայացնողները հիմնավորեն։ Բայց էս գրողի տարած 21-րդ դարում, իբր տուրիզմ զարգացնող երկրում (տուրիզմը որն է՝ օդանավակայան, քյաբաբը բթեցինք, չորս հատ եկեղեցի տեսա՞ք, դե ելեք ու...) կարելի՞ է մի հատ էլեկտրոնային հարթակ սարքել, որտեղ կնշեք, թե էսօր որ տաճարում է հարսանիք, որում՝ գլուխլվանալիք, որ մեկում են թուղթ ու գիր քանդում, իսկ որում բուրդ չբխելու սուբլիմացիոն ծես կատարում, որ մարդիկ տուրիստներին չշալակեն հասնեն, վերջում էլ էշացած խայտառակ լինեն։

Աղբյուրը`   Վահրամ Թոքմաջյան