Բաքուն հերքում է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայողի զոհվելու մասին լուրերը
![]() Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայողի մահվան լուրերը։ Այս մասին նշված է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո-ծառայության կողմից տարածած հաղորդագրության մեջ։ «Ադրբեջանական բանակի դիպուկահարի կրակոցից հայ զինծառայողի մահվան մասին տարածված տեղեկատվությունը կեղծ է և սադրիչ: Այսօր ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից նշված ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել»,-նշված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը։
|

«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ»․ ՀՅԴ ԳՄ
100Երեկ, 13:06
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
97Երեկ, 11:36
Թերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը տուգանվել է
114Երեկ, 11:12
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
13721.07.2026, 16:12
Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
13621.07.2026, 15:36
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15721.07.2026, 14:30
