«Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 13 աշակերտ». Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 13 աշակերտ, 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ դասարաններ չկան. 1970-ական թվականների կեսերին Բարեկամավանի ութամյա դպրոցն ունեցել է շուրջ 350 աշակերտ, իսկ գյուղի 9-10-րդ դասարանի աշակերտները Նոյեմբերյանի շրջանի այլ բնակավայրերի միջնակարգ դպրոցներում էին սովորում։ Հայաստանի անկախացումից հետո ավելի թափ առած արտագաղթի հետևանքով նվազել է գյուղի բնակիչների, նաև՝ դպրոցի աշակերտների թիվը։ 2017 թվականին Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունեցել է 17 աշակերտ, վաղը՝ սեպտեմբերի 1-ին, այդ դպրոց կհաճախի 13 աշակերտ։ Ստավրոպոլի հայ համայնքի հանգանակած 8,5 միլիոն դրամը բավարար չի եղել Բարեկամավանի դպրոցի շենքի տանիքը նորոգելու համար, տանիքի կեսն է նորոգվել, այդ գործն անցյալ տարվա սեպտեմբերից կիսատ է։ Զանազան պաշտոնյաներ պետական բյուեջից բարձր աշխատավարձ ստանալուց զատ՝ պարբերաբար մեծ պարգևավճարներ են ստանում, իսկ սահմանամերձ, հեռավոր Բարեկամավանի դպրոցի շենքի տանիքը նորոգելու համար պետական բյուջեն գումար չի տրամադրել»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
