10 տարի Գյումրիի «Մայր»-ը անձեռք էր. «Մայր Հայաստան»-ի պատմությունը
4386
Կիրակի, 29 օգոստոսի, 2021 թ., 22:36
Gyumri city ֆեյսբուքյան էջում կարդում ենք. «ՄԻ ՔԱՆԴԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ «ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» 1975թ.ԳՅՈՒՄՐԻ (դրվագում 20/տուֆ 21) Քանդակագործ՝ Արա Սարգսյան, Ճարտարապետ՝ Ռ. Եգոյան տուֆ 21 «Կոթողն այս կառուցվեց ի անմահություն Հայրենական մեծ պատերազմում հանուն մեր Մեծ Հայրենիքի զոհված լենինականցիների»: 1975թ.-ին այս տողերը փորագրվել են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պատվանդանին: Համալիրը մեծ շուքով բացվեց Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին՝ Խորհրդային Միության տարբեր քաղաքներից ժամանած հյուրերի ու վետերանների մասնակցությամբ: Խորհրդավոր արձանի քողարկված իմաստը Մերկ կրծքով կնոջ պարզած ձեռքին պահված արմավենու ճյուղը խորհրդանշում է խաղաղությունը, իսկ մյուս ձեռքում զվարթնոցի տաճարի խոյակը՝ հայի ստեղծագործ ուժը: Այն ճարտարապետության և քանդակագործության մոնումենտալ միջոցներով մեծարել է հաղթանակը, հավերժացրել ընկածների հիշատակը, ինչպես նաև գովերգել աշխատանքը: -Այստեղ իրականում պատկերված է Նեմեսիսը՝ հունական դիցաբանության վրեժի և արդար հատուցման թևավոր աստվածուհին, որը պատժում էր նրանց, ովքեր խախտում էին բարոյական և հասարակական նորմերը: Արա Սարգսյանը եղել է ՀՅԴ-ի 1919 թվականին ստեղծված «Նեմեսիս» խմբավորման անդամ, այդ մասին ավելի բացահայտ սկսեցին խոսել միայն Հայաստանի անկախացումից հետո: Արա Սարգսյանը շատ է օգնել այս խմբավորմանը: Սակայն գալով Խորհրդային Հայաստան, հնարավորինս թաքցրել է այդ փաստը, բայց իր բոլոր քանդակներում կան թաքնված ուղերձներ: Սեյսմակայուն արձանն ու պատվանդանը 1988-ի երկրաշարժին դիմակայեցին, բայց խաղաղության արմավը բռնած ձեռքը 1989 թվականին պոկվեց: 10 տարի Գյումրիի «Մայր»-ը անձեռք էր: -Ամերիկյան «Հայ օգնության ֆոնդ»-ի նախաձեռնությամբ Ամերիկայից երիտասարդ ճարտարապետների խումբ եկավ Գյումրի: Շրջայցի ժամանակ տեսան «Մայր Հայաստան»-ի վիրավոր արձանը ու վերադառնալով՝ որոշեցին օգնել ու դրամահավաք կազմակերպել: 2000թ. քանդակը «բուժվեց»: Պատվանդանի բրոնզյա զարդանախշ դռնից ներս Հայրենական պատերազմին նվիրված փոքր թանգարան է գործել՝ հերոս քաղաքների հողով լցված հրետանու պարկուճներով, մարմարյա սեղանով, որի վրա դրված է եղել եզակի մի գիրք: «Մատյան Անմահության»: Մագաղաթատիպ այս հսկա գիրքը ունի մետաղական կազմ, իսկ ամեն մի թերթ զարդարված է հայ մանրանկարչության ու գեղագրության զարդանախշերով ու պատկերներով: Հարյուրավոր էջեր ու 3580 մարդու անուն, ազգանուն ու հայրանուն, ովքեր 1941-1945թթ. Լենինականից պատերազմ են գնացել ու չեն վերադարձել»: