Երևան`   +4 °C
Այսօր`   Երկուշաբթի, 13 ապրիլի, 2026 թ.

Թագուհի Ղազարյանը՝ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի փոխնախագահ

406
Ուրբաթ, 27 օգոստոսի, 2021 թ., 14:06
Թագուհի Ղազարյանը՝ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի փոխնախագահ

ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգոստոսի 27-ին Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ օրակարգում ունենալով երեք հարց:
Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրում է Թագուհի Ղազարյանի թեկնածությունը: Պատգամավորը հիշեցրեց, որ առաջադրումը կատարվում է՝ ելնելով ՀՀ ԱԺ հանձնաժողովների ձեւավորման սկզբունքից՝ Դոնթի բանաձևից:
Քվեարկության արդյունքում Թագուհի Ղազարյանն ընտրվեց:
Այնուհետև պատգամավորները քննարկեցին և հաստատեցին հանձնաժողովի աշխատակարգը և հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը»:

Աղբյուրը`   Թագուհի Ղազարյան