Ֆրանսիան պաշտոնական դիրքորոշում է հայտնել թալիբների վերաբերյալ
![]() Ֆրանսիան չի ճանաչում և չի պատրաստվում ճանաչել «Թալիբան»-ի իշխանությունը Աֆղանստանում, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ Ժան-Իվ Լե Դրիանը Journal du Dimanche թերթին տված հարցազրույցին: «Պատրաստվո՞ւմ ենք արդյոք մենք ճանաչել թլիբների իշխանությունը, որոնք ուժով գրավեցին երկիրը: Այս հարցին ևս հստակ պատասխան եմ տալիս՝ ոչ»,- ասել է նա: Ըստ Դրիանի, թալիբների նկատամբ իրենց պահանջներից մեկն էլ եղել է բոլոր այն աֆղանցիների անխոչընդոտ դուրս բերումը երկրից, որոնց կյանքին վտանգ է սպառնում: Նաև խմբավորման անդամները պետք է խզեն կապերը ահաբեկիչների հետ: ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ֆրանսիան նաև ԱՄՆ-ից պահանջել է արագացնել Աֆղանստանի բնակիչների տարհանման տեմպերը: Ըստ նախարարի, հաջողվել է օգնություն ցուցաբերել ավելի քան 500 մարդու: «Մինչև ամերիկացիների՝ «կանաչ գոտուց» հեռանալը, մենք վիզաներ էինք տրամադրում դեսպանատանը: Այժմ մենք դա կարող ենք անել Աբու Դաբիում կամ արդեն Ֆրանսիայում: Մեր միակ խնդիրը թալիբների դիրքերով օդանավակայան մուտք գործելն է, որի դարպասներին հազարավոր մարդիկ են այժմ հավաքվել են»,- բացատրել է Լե Դրիանը: Ինչպես նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը, խնդրի լուծման համար անհրաժեշտ է դուրս գալ G7-ի և ՆԱՏՕ-ի ձևաչափերից՝ Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին հրավիրելով համագործակցության: Այս քայլը կարող են քննարկել Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը զրույցի ընթացքում: Նախարարը հավելել է, որ Փարիզն ակնկալում է երկրում «ներառական» կառավարության ձևավորում, ինչպես նաև աֆղանական հասարակության բոլոր շերտերի իրավունքների և ազատությունների հարգում: |

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
133Երեկ, 15:48
«Հայտնաբերվել է զինծառայող Ա. Ղ-ի դին՝ հրազենային վնասվածքով»․ ՀՀ ՊՆ
134Երեկ, 13:48
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների ներթափանցման մասին լուրը
14809.10.2026, 13:42
«Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
12409.10.2026, 13:30
ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
12909.10.2026, 10:30
Սիսիանում 6 տարեկան երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է (տեսանյութ)
12709.10.2026, 10:12
