«Հրավիրում եմ Մոսկվա՝ Ձեզ հարմար ժամկետներում». Լավրովը՝ Միրզոյանին
![]() Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ Արարատ Սամվելի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Բարձր եմ գնահատում ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում Ձեր ունեցած ներդրումը հայ-ռուսական արդյունավետ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում։ Ակնկալում եմ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև սերտ, բազմաբովանդակ համագործակցության հետագա առաջմղումը, ինչը բխում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների առանցքային շահերից։ Հավատում եմ, որ տարածաշրջանային հարցերի լուծման գործում Մոսկվայի և Երևանի արդյունավետ համագործակցությունը, բազմակողմ հարթակներում դիրքորոշումների համաձայնեցվածությունը և եվրասիական ինտեգրացիոն նախագծերի անշեղ իրագործումը հետագայում ևս կնպաստեն մեր հարաբերությունների դաշնակցային ոգու և հայ-ռուսական բարեկամության ամրապնդմանը: Մաղթում եմ հաջողություն բարձր պետական պաշտոնում, քաջառողջություն և բարեկեցություն։ Հրավիրում եմ Մոսկվա Ձեզ հարմար ժամկետներում»: |

«Իրավապահ մարմիններից պահանջում ենք անհապաղ վերադառնալ օրինականության դաշտ»․ ՀՅԴ ԳՄ
100Երեկ, 13:06
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
97Երեկ, 11:36
Թերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը տուգանվել է
114Երեկ, 11:12
Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (տեսանյութ)
13721.07.2026, 16:12
Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար
13621.07.2026, 15:36
Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15721.07.2026, 14:30
