Երևան`   +21 °C
Այսօր`   Ուրբաթ, 24 հուլիսի, 2026 թ.

Նախարարը հայտնել է, որ զինծառայողների մահը դիվերսիոն ներթափանցման հետևանք չէ

813
Հինգշաբթի, 19 օգոստոսի, 2021 թ., 15:12
Նախարարը հայտնել է, որ զինծառայողների մահը դիվերսիոն ներթափանցման հետևանք չէ

ՀՀ ՄԻՊ գրասենյակը հայտնում է․ «Այսօր մահացու հրազենային վիրավորումներով 3 զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անմիջապես խոսել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ:
Նախարարը Մարդու իրավունքների պաշտանին ներկայացրել է դեպքի հետ կապված իրավիճակը: Ինչպես տեղեկացրել է նախարարը, բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե մեր երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է:
Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մեր երկրի զինվորների իրավունքների, այդ թվում՝ մահացած զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանը, Արման Թաթոյանի որոշմամբ սեփական նախաձեռնությամբ սկսվել է վարույթ:
Միջադեպի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին»:

Աղբյուրը`   ՀՀ ՄԻՊ